1 օրս հանուն ԱՐՑԱԽԻ
Հայրենիքն ամուր է, երբ ժողովուրդը միասնական է: Իսկ հայրենիքի պաշտպանները հանգիստ են, երբ թիկունքն ամուր է: Յուրաքանչյուրիս փոքր օգնությունն ուժ է տալիս սահմանին կանգնած զինվորին թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես:
Ուրեմն ինչ է պետք անել -> 1. Փոխանցել մեկ օրվա աշխատավարձը, 2. Նկարել տեսաուղերձ, 3. Կիսվել սոց․ ցանցերում, 4. Մարտահրավեր նետել գործընկերներին:
Փոքր աջակցությունն անգամ կարող է ՈՐՈՇԻՉ լինել:
Այսօր, առավել քան երբևէ, պետք է լինել համախմբված հանուն ՀԱՂԹԱՆԱԿԻ։
Չգիտես ինչպե՞ս օգնել: Կապվի՛ր մեզ հետ, մենք քեզ կուղղորդենք:

Միացի՛ր որպես ընկերություն կամ անհատ
1 օրվա աշխատավարձդ փոխանցի՛ր հիմնադրամին
Պահպանի՛ր փոխանցման կտրոնը կամ հաղորդագրությունը նկարի տեսքով:
Ուղարկի՛ր ուղերձդ մեզ
Ֆոտո կամ վիդեո ուղերձը փոխանցման կտրոնի հետ միասին ուղարկիր 1orsartsakhin@ecoville.am էլ․ հասցեին և կիսվիր ուղերձովդ սոց․ցանցում՝ անպայման օգտագործելով #1օրսԱրցախին հեշթեգը:
Ուղերձիդ մեջ նշիր այն գործընկերներիդ, ում ուղղում ես մարտահրավերը:
ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆՔ
մարտահրավերի արդյունքները
ԷկոՎիլի մասին
ԷկոՎիլը արևային տեխնոլոգիաների ընկերություն է, որն այս կարևոր պահին աջակցում է Արցախին թե՛ ֆինանսապես և թե՛ նյութապես:
ԷկոՎիլի նախաձեռնությամբ առաջնագիծ են ուղարկվում արևից էլեկտրաէներգիա արտադրող փոքրիկ կայաններ, որոնք օգնում են տղաներին էլեկտրաէներգիայի պակաս չունենալ: Ունենալով մասնաճյուղեր Հայաստանի բոլոր մարզերում՝ ԷկոՎիլի թիմը օգնում է Արցախից ժամանած բազում ընտանիքների՝ ապահովելով վերջիններիս կացարանով և սնունդով:
Այս պահին էլ «Շահույթը Արցախին» նախաձեռնությամբ ԷկոՎիլից գնվող յուրաքանչյուր արևային համակարգի դիմաց Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցվում մինչև 100.000 դրամ:
Մեր ծառայությունների, համակարգերի և գործող նախաձեռնությունների մասին ծանոթանալու համար միացեք մեր ֆեյսբուքյան էջին:













